Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է առավոտյան նախաճաշ պատրաստում․
«Ընտանեկան Սուրբծննդյան նախաճաշ ենք պատրաստում»,- ասում է Փաշինյանը՝ ներկայացնելով պատրաստման ընթացքը․ «Սոխը հասկանալիորեն մանր-մանր ենք կտրատում, հետո նոր տարվա սեղանից մնացած հնացած ինչ կա-չկա սենց կտրատում ենք։
Աննա՛, սրա ամբողջ իմաստն էն ա, որ պետք ա սենց դնես, միանգամից ուտես՝ առանց ափսեի, բանի։ Ճիշտ ա՝ լիքը կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում, բայց էս ա:
Քրիստոս Ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»,- նախաճաշը պատրաստելով՝ ասում է Փաշինյանը։