Լեռնային Ղարաբաղում սպանվել է «Սուլթան Մուրադ» սիրիական խմբավորման հրամանատարներից մեկը: Այս մասին Twitter-ում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Նա հայտնել է, որ գրոհայինի ծանոթներից մեկը տեղեկատվություն է ստացել «Սուլթան Մուրադ» խմբից: Նրա խոսքով՝ հրամանատարը սպանվել է դիպուկահարի կողմից:
«Սուլթան Մուրադի» առաջնորդներից մեկի մահվան մասին տեղեկությունը հաստատվել է նաև «Համզայի դիվիզիայում»: Նրանք ցավակցություն են տեղադրել:
Լինդսի Սնելը տեղադրել է սպանված զինյալի լուսանկարը, բայց չի հայտնել նրա անունը:
«Սուլթան Մուրադը» և «Համզայի դիվիզիան» Սիրիայի հյուսիսում գործող գլխավոր թուրքամետ խմբավորումներն են, որոնք զբաղվում են Լիբիայում և Ադրբեջանում պատերազմի համար վարձկաններ մատակարարելով:
.jpg)
