Հրապարակվել է տեսանյութ և լուսանկարներ այսօրվա ողբերգական վթարի վայրից

Հրապարակվել է տեսանյութ և լուսանկարներ այսօրվա ողբերգական վթարի վայրից

Հասարակական Ipress 2024-02-09 21:07:00 678
voghbergakan-depq_48wps.jpg

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և 1 ուղևորին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Լավրենտ Քալաշյանը, ապա օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ապա նրան տեղափոխել Ստեփանավան բժշկական կենտրոն:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանում էին և ստեղծում էին խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը վերականգնվել է:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, ով ծառայում է Սահմանապահ զորքերում, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, ով աշխատում էր Պուշկինո գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը