Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ։
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է ապօրինի մուտք գործել իրենց գրասենյակ։
Ավելի ուշ Բակալչուկը գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակվել, երբ ժամանել են պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։
Տատյանա Բակալչուկը միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել։
Թելեգրամյան ալիքները գրում են 10 ձերբակալվածի մասին։