Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։
Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։
Այս տվյալները «ՍիվիլՆեթ»-ին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։
