Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները:
Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ: