ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել

Քաղաքական Ipress 2022-05-21 18:23:00 774
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hyd_n3Z0m.jpg

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների: Անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դեմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ձևավորված դիմադրության շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը,  իրավապահ համակարգը թիրախավորել է շարժման մեջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնյակ ձերբակալումներն ու կալանավորումները, բռնության կիրառման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարավոր ապօրինի բերման ենթարկելու դեպքերը  փաստում են, որ մեկ անձի դիկտատուրական հակումների բավարարման համար իրավապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրավունքի և բարոյականության նվազագույն պահանջները: Վերջիններս առանձնակի ցինիկությամբ հարձակվել են դիմադրության շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա: Ապօրինի հարուցվող բազմաթիվ քրեական գործերը,  կուսակցության գրասենյակների, անդամների և համակիրների բնակարաններում իրակացվող խուզարկությունները, տասնակների հասնող հարցաքննությունները, ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս:

Բոլորի ուշադրությունը հրավիրելով Դաշնակցության նկատմամբ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին՝ զգուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանության և նրա կամակատար բոլոր անձանց.  օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է:

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

                            21.05.2022 թ.

Поделиться
Класс
Send
astxagushak-2_aCfIl.jpg

Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար

pashinyani-avtosharasyuny_Ehnqp.jpg

Երևանում Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցել են ազդանշաններով ու «դավաճան» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

exanaky-kcrti_5w1kn.jpg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Եղանակը ՀՀ-ում

sirusho_Oc8rb.jpg

Նրա անձնական թիկնապահները. Սիրուշոյի նոր հրապարակումը. ՖՈՏՈ

jur-chi-lini_HGXtM.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը. Հասցեներ

trichqner-hayastanic_1JVbK.jpg

Որքան արժեն Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին

surb-ejmiacin-mayr-ator_e2epm.jpg

Լուսանկարները Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ներսից․ Հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

zatik-mereloc_mdYkk.jpg

Արդյոք Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքային կլինի, թե ոչ

garik-horomyan_zXB1X.jpg

«Գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի»․ մայոր Գարիկ Հուռումյանի վերջին խոսքերը

avtovtar-1_UKkTG.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

rublin-tankacav_5qind.jpg

Ռուբլին թանկացավ․ ԿԲ նոր փոխարժեքներ հրապարակեց

avtovtar-vraert_7XSX8.jpg

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար