ՀՀ վարչապետը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանին

ՀՀ վարչապետը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանին

Հասարակական Ipress 2020-07-28 19:51:00 786
bhh_T_vZT.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը, որը քննադատությունների թեմա էր դարձել հայ հասարակության շրջանում։ Փաշինյանը նշել է, որ հնչեցված բոլոր պահանջները չկայացած են։

Ըստ նրա՝ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը, միակ դաշնակիցն ու գործընկերը՝ հայ ժողովուրդն է: Սա շատ կարևոր նրբերանգ է»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը, մասնավորապես, գրել էր․ «Դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին է, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ հանդիսանում ես: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցէջերը (ագրեսիվ ձևով) պահանջելով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»: Խնդրում էին՝ արտահայտում եմ:

Նայեք ձեզ կողքից: Տեսեք՝ ինչ եք անում: Ինչպես եք ձեզ պահում։ Ինչպիսի՞ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան Ռուսաստանի երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին` Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին։ Հատուկ բանտարկեցիք, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» դեմքին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է․․․

Եվ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հիշեցիք, որ Ռուսաստանը նորից պետք է ձեզ օգնի: Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը