ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հասարակական Ipress 2020-07-20 19:47:00 210
pn_CI9bg.jpg

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին օրերին հակառակորդի կողմից հրահրված սահմանային լարվածությանն ի պատասխան հայկական զինուժի գործողություններին համահունչ գործեցին նաև բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտեր, կառույցներ և անհատներ, նրանք իրադրությունը ճիշտ գնահատեցին, համակարգված ու գրագետ արձագանքեցին, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնեցին։

Համախմբված մեծ ու սրտացավ թիմային աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Արծրուն Հովհաննիսյան-ին, Hovhannes Movsisyan-ին, Anna A. Naghdalyan-ին և բոլորիդ։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի թիմին։

Ապրեք, երեխեք ջան։ Տեղեկատվական դաշտում արդյունավետ աշխատանքի համար անգնահատելի է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք առաջնորդվել են ազգային շահերով, բայց եւ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը, առաջնագծում ու սահմանամերձ համայնքներում տիրող իրադրության մասին անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն են ապահովել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանին:

Մեր ասելիքը տարածաշրջանային և համաշխարհային կարևոր կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև տեղեկատվական տիրույթում ձեր արհեստավարժ ու որակյալ աշխատանքի շնորհիվ: Շնորհակալ եմ բոլորին պատրաստակամության, նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար, ինչի արդյունքում մեզ հաջողվեց կասեցնել հակառակորդի գրոհները ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական դաշտում, որը ոչ պակաս կարևոր գործոն է: Զգոն լինենք»:
 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը