ՀՀ-ում Կայացավ Ռոթարի ակումբի գրանցումն ու ներկայացվեցին աննախադեպ նախագծերը

ՀՀ-ում կայացավ Ռոթարի ակումբի գրանցումն ու ներկայացվեցին աննախադեպ նախագծերը

Հասարակական Ipress 2024-11-05 15:15:00 570
img6983_oLRBD.jpeg

2024թ. նոյեմբերի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ Երեւան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցում էին Rotary International 2452 տարածաշրջանի կառավարիչը , ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Պետական պաշտոնյաներ, ռոթարացիներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ այլ հյուրեր:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց նորաստեղծ ակումբը եւ առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են.

- Երեւանի ազգային պարկ ծրագիր 
- Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով
սարքերի տրամանադրման ծրագիր 
- Միացյալ ազգերն հանուն խաղաղության նվագախումբ եւ երգչախումբ ծրագիր
նվիրված ՄԱԿ 80 ամյակին

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ:

Երեկոյի ավարտին ներկայացվեց Ռոթարիի ամենահայտնի եւ լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում ՝ Պոլիոմելիտի պատվաստումը, եւ այդ նպատակով կկազմակերպվի հանգանակություն:

Ռոթարի մասին՝

Ռոթարին մարդասիրական, ոչ քաղաքական կազմակերպություն է, որն անդամակցության է ընդունում մարդկանց, որոնք գալիս են օգնելու եւ ոչ թե օգտվելու։ Այն նաեւ էլիտար կազմակերպություն է, որը չի ճանաչում կրոն, մաշկի գույն, ազգություն, ռասսայականություն կամ էթնիկ տարբերություն։

Ռոթարին, չլինելով պետություն, ունի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում եւ ամենաբարձր խորհրդատվական կարգավիճակը, որն առաջարկվում է որպես ոչ կառավարական կազմակերպությանը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի կողմից:

Ռոթարիի ցանցի ներկայացուցիչներն ընդգրկված են ՄԱԿ-ի ներքո գործող տարբեր կազմակերպություններում, ծրագրերում, հանձնաժողովներում եւ գործակալություններում, այդ թվում՝ UNESCO, UNDP, UNICEF, UNHCR եւ այլն:

Ռոթարին ունի իր ներկայացուցիչները նաեւ Համաշխարհային բանկում, Ասիական Զարգացման բանկում, Աֆրիկյան Զարգացման բանկում եւ այլուր:

Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում Ռոթարին ունի շուրջ 45.000 ակումբ եւ ավելի քան 1.200.000 անդամ։

Ռոթարիի ուղղվածությունները՝
1. Նպաստել խաղաղության հաստատմանը
2. Պայքար հիվանդությունների դեմ
3. Ապահովել մաքուր ջուր, սանիտարական պայմաններ եւ հիգիենա 4. Փրկել մայրերին եւ երեխաներին
5. Աջակցել կրթությանը
6. Զարգացնել տեղական տնտեսությունները
7. Պաշտպանել շրջակա միջավայրը

Ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք այցելել www.rotary.org կայք։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել