ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչումը միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրներինը՝ կփոխի․ Փաշինյան

ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչումը միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրներինը՝ կփոխի․ Փաշինյան

Քաղաքական Ipress 2020-10-09 20:11:00 1878
Հետևեք մեզ՝ Telegram-ում
go_CNb3e.jpg

Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը, սակայն դա միջազգային առումով շատ բան չի փոխի, կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը, իտալական La Republica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենաէֆեկտիվ դիվանագիտական միջոցը ԼՂՀ ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից», – ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել:

«Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին», – ասել է վարչապետ Փաշինյանը։

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ ԼՂ միջազգային ճանաչումը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միակ ելքն է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Поделиться
Класс
Send
img8948_ZV5sv.jpeg

«Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան

img4888_qF1ep.jpeg

Ջուր չի լինի երկար ժամանակ

img8947_qQslu.jpeg

Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն

img3318_D45sX.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img8942_CDoDk.jpeg

Վստահում եմ Փաշինյանին, իր հետևորդն եմ. Ես հետևում եմ նրա էջին և սխալ բան չեմ տեսել․․․Տեսանյութ

img8936_lxHts.jpeg

«Սպառնում են ինձ և մանկահասակ երեխայիս»․ Ալեն Սիմոնյան

img5647_ZcDxm.jpeg

40 օրական երեխա է մահացել, մանրամասներ

img3967_XT1Od.jpeg

Զինծառայողը հոսպիտալում մահացել է. մանրամասներ

img8467_h4hij.jpeg

«Դոգին դաժանաբար ծեծել են»․ Արթուր Մուսայելյան

img8466_uwbon.jpeg

Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ

img8464_kTD9H.jpeg

Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն

img8093_c5T8z.jpeg

«Դպրոցներն ու մանկապարտեզները մեկ շաբաթով փակեք». Արթուր Գևորգյան