«Հիտլերի գանձերի» մասին նոր տեղեկություններ են հայտնվել

«Հիտլերի գանձերի» մասին նոր տեղեկություններ են հայտնվել

Միջազգային Ipress 2022-05-23 00:44:00 969
hitleri-ganjer_y0DF_.jpg

Ենթադրաբար Լեհաստանում հայտնաբերվել է նացիստների կողմից թաքցրած ոսկով տարա: Գանձերի մասին նոր տվյալներ են հայտնվել Daily Mail-ում։

Գանձ որոնողների խումբը հայտարարել է լեհական հին պալատի տարածքում մետաղյա տարայի հայտնաբերման մասին, որը կարող է պարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից թաքցրած զարդերը և ոսկին։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը 1,2-ից 1,5 մետր երկարության և մոտ 50 սանտիմետր տրամագծով տարայի մասին է, որը  երեք մետր խորությամբ թաղված է  եղել Մինկովսկ գյուղի լքված պալատի տարածքում։ Բացահայտումն արվել է գեորադարի որոնման շնորհիվ։

Ըստ Երրորդ ռեյխի  սպա Էգոն Օլենհաուերի օրագրից հատվածների, Հայրենական Մեծ պատերազմում սովետական ​​զորքերի հարձակումից  հետո ,Երրորդ ռեյխի ֆյուրերը՝ Ադոլֆ Հիտլերը հրամայել է թաքցնել ժամանակակից Լեհաստանի 11 վայրերում 260 բեռնատար գանձերով լի՝ ոսկի և ոսկե մետաղադրամներով, մեդալներով, ոսկերչական իրերով և արվեստի գործերով: Հարստության մի մասը թալանվել է, որոշ թանկարժեք իրեր իբր ի պահ են տրվել տեղի արիստոկրատներին, ովքեր ցանկանում էին պաշտպանել իրենց ունեցվածքը Կարմիր բանակից:

Լեհաստանի հարավում պեղումների մեկնարկի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա ապրիլի վերջին։ Ենթադրվում է, որ շենքի տակ, որը նացիստները օգտագործում էին որպես հասարակաց տուն, ի թիվս այլ բաների, թաքնված է, այսպես կոչված Բրեսլաուի ոսկին՝ արժեթղթեր, արվեստի գործեր, թանգարանային հավաքածուներ, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր՝ փաթեթավորված անջրանցիկ արկղերում։ Բացի դրանից, գանձ որոնողները հույս ունեն այնտեղ գտնել տասը տոննա ոսկի։ Գանձերը գնահատվում են գրեթե 700 միլիոն դոլար։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ