Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը. Արթուր Դանիելյան

Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը. Արթուր Դանիելյան

Հասարակական Ipress 2020-10-15 21:51:00 603
ky_2sY6w.jpg

էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին:

Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միամաբության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

«էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները:

Ողջ Շվեյցարիայում դժվար գտնվի գեթ մեկ քառակուսի կիլոմետր ամայի, չբեր, փոշիացած կավահող տարածք, որը հատվածներով պատված կլինի փշալարով, այլ հատվածներում ականապատ կլինի ու ամենուր ռմբակոծման կռատերներ կլինեն:

Չկա Շվեյցարիայում մի հատված, որտեղից ամեն Աստծո օր ու գիշեր ինձ և իմ համար ամենա թանկ մարդկանց վրա կկրակեին բոլոր հնարավոր զինատեսակներից: Շվեյցարիայում կողքիս կանգնած ջահելի վրա տանկից չէին կրակի: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի, բեկորային վնասվածք ստացած եղբորս, ուսերիս վրա քարշ տալ դեպի` վերջապես վրա հասած ՈւԱԶ-իկը: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի հոգեբանական և ֆիզիկական բռնության սպառնալիքի ներքո ստիպել, որ տղերքը բլինդաժից չհամարձակվեն անգամ հայացք նետել դեպի դուրս: Տո Շվեյցարիայում դժվար մի բլինդաժ ճարեի, ուր մնաց էդ 15 մետրանոց բլինդաժում 30 հոգով օր ու գիշեր հրետակոծություններից խուսափեի:

Շվեյցարիայում ես զուտ ձայնով չէի կարողանա տարբերել իմ վրա արձակված 5,45-ը 7,62-ից, 60մմ-ը 120մմ-ից, տանկի արկը Գրադից, Դ44-ը Դ20-ից... ու այդպես ամեն օր, օր ու գիշեր, անդադար: Շվեյցարիայում դժվար գտնեի պպզովի զուգարան, գտնելուն պես էլ դժվար ականատեսը լինեի թշնամու ինքնաթիռի խոցմանը հենց իմ գլխավերևում: Վերջիվերջո Շվեյցարիայում կա հյութ, պատառաքաղ ու, ասենք, զուգարանի թուղթ:

Հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները: Չգիտեմ ոնց ա ստացվում, որ ես էս անտերը սիրում եմ, իսկ իրենք իրենցը` ոչ: Ընդ որում, հենց դադարում են սիրել, սկսում են ազգովի վերանալ, կտրուկ անկում է ապրում ծնելիությունն ու ամբողջ մշակույթներ ոչնչանում են, երբ սիրելը հեշտ է:

Մեզ համար շատ ավելի դժվար է սերը տրվում ու մենք էլ ենք զոհվում, բայց մեր զոհերը նոր կյանքի խոստում են տալիս, իսկ իրենց «զոհերը» անվերադարձ են: Իրենք կդադարեն սիրել «Շվեյցարիան» ու կդադարեն ապրել, հետն էլ կդադարի գոյություն ունենալ իրենց երկիրը, իսկ իմ Աղդամը կմնա նույնիսկ ինձանց հետո... գուցե կմնա փլատակ, բայց կմնա, որտև սերը երևի այլ կերպ չի լինում, այն պիտի դժվար տրվի...

Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը: Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են, դրեք «+», զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու: 30 տարի առաջ մեզանից ընդամենը 0.3%-ը սիրեց Չերնոբիլ հիշեցնող այս հողը, եթե մեր մեջ բարոյազրկությունը գոնե մի քիչ նվազել է, այդ ցուցանիշը պիտի կտրուկ աճի ու, եթե աճի, եթե այս անգամ ազատամարտին մասնակցի գոնե 3%-ը, եթե զենք վերցնի գոնե մի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա, նույնիսկ էն Հայաստանը, որտեղ ինձ մեղադրում են Աղդամը օտարելու ցանկության մեջ...

Մենք պատերազմում ենք արդեն 20 օր, մնաց ևս մի քանի տարի... կամ տասնամյակ: Չգիտեմ, դա էական էլ չէ, էականը, մնայունը սերն է: Դե ձեզ տեսնեմ...», - գրել է նա:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել