Հերոսների գրաֆիտին պղծելու պատճառն ու պատասխանատուն

Հերոսների գրաֆիտին պղծելու պատճառն ու պատասխանատուն

Հասարակական Ipress 2024-10-23 11:58:00 1074
hasmik_fUmMP.jpg

Օրեր առաջ Oragir.News-ը գրել էր, որ Երևանում ջնջել են պատերազմում զոհված հերոսների նկարները: Քաղաքացիներից մեկը Oragir.News-ին տեսանյութ էր տրամադրել, որտեղ երևում են 3 հերոսների ջնջված նկարները: Լուրն արագ տարածվեց և հանրային բուռն և համարժեք արձագանքի արժանացավ։ Եվ չնայած՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան հայտնի դարձավ , որ ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն, սակայն հարցը դեռ մնում է բաց: Ո՞վ է այս բարբարոսության իրական մեղավորն ու պատասխանատուն։

Տարածված վարկածը հանգում էր եզրակացության, որ սա թշնամություն է։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ժողովրդին առանձնակի ցավ էր պատճառում, երբ թշնամին հրետակոծում էր հայկական եկեղեցիները։ Պատերազմից հետո էլ թշնամու ուշադրության թիրախում հոգևոր կոթողներն են, վանքերը, եկեղեցիները, մատուռները, հերոսների քանդակները, նկարները, անունները։ Դրանց պղծումը շարունակվում է զավթված Արցախում։

Այս համեմատությամբ կարելի է ասել, որ օրեր առաջ կատարվածը նույն վանդալիզմի տրամաբանական շարունակությունն է, որով ցույց են տալիս, թե նրանք, որոնք պղծում են հայկական հոգևոր խորհրդանիշներն Արցախում, արդեն հասել են Երևան և նույնն անում են մայրաքաղաքում։ Այսինքն՝ ենթադրվում է, որ բարբարոսությունը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից։

Որոշ քաղաքացիներ էլ կատարվածի մեջ մեղադրում են ՀՀ իշխանություններին, որոնք գրոհներ են կազմակերպում եկեղեցու, հոգևորականների դեմ, շինծու դատվարություններ ու հետապնդումներ կազմակերպում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, ոտնահարում նրանց իրավունքները, բռնություն կիրառում և այլն։ Փաշինյանին սատարողներն այս գրոհների առանջագծում են, սոցցանցերում հայհոյում են, աթեիստական լկտիություն ցուցաբերում, վատ բաներ ասում զոհված զինծառայողների հարազատների հասցեին, չեն խորշում նաև վատ բաներ ասել պատերազմի մասնակիցների, Արցախի ազատության համար կռվածների, այդ թվում հերոսների հասցեին։ Եվ հիմա քաղաքացիները ենթադրում են, որ այս այլանդակության կատարողը Փաշինյանի հետևորդ է, որը ոգևորվել է առաջնորդի խիզախությունից և անցել հերոսների հիշատակը պղծելուն։

Այսպիսի մշակութային բարբարոսություններ եղել են անցյալ դարում բոլշևիկյան և չինական հեղափոխություններից հետո։ Խորհրդային բռնազավթման տարիներին գործում էր «Մարտնչող անաստվածների միությունը», որն ավիրում, պղծում էր եկեղեցիներն ու սրբավայրերը, հալածում հավատացյալներին ու հոգևորականներին, ծաղրում ազգային հերոսների անուններն ու հիշատակը, մատնագրեր գրում անկախության, ազգային հերոսների մասին խոսողների վրա։ Բազմաթիվ մարդիկ են զոհ գնացել մարտնչող անաստվածների ձեռքով և մատնությամբ։ Չինաստանում թույլատրվում էր կարդալ միայն Մաո։ Այլ բան կարդացողներին հրապարակավ կտտանքի ու նվաստացման էին ենթարկում, մերժվում էին նախահեղափոխական հոգևոր ձեռքբերումները, ծաղրի էին ենթարկվում հոգևորականները, նախահեղափոխական հերոսները և այլն։ Չինաստանում այս շարժումը կոչվում էր «Մշակութային հեղափոխություն», իսկ առաջամարտիկները՝ խունվեյբիններ։ Մշակութային հեղափոխության զոհ է գնացել 3 միլիոն չինացի։

Տեսակետ կա նաև, թե խուլիգանությունը կատարվել է պոստմոդեռնիստական գաղափարների թյուրըմբռնման արդյունքում։ Երիտասարդների շրջանում մեծ տարածում ունեն նոր մշակութային ուղղությունները, որոնք հաճախ սխալ են հասկացվում, սխալ եզրակացություններ են արվում, թե գաղափարները, ազգային նպատակները վատ բան են, դրանք մարմնավորող հերոսները՝ ևս։ Այստեղից վատ միտք է ծագում, թե եթե ջնջեն ժողովրդի ազատության, անկախության համար պայքարողների նկարները, այդ գաղափարները ևս կջնջվեն, ու ոչինչ չի խանգարի մարդուն խաղաղ ապրել։

Ամփոփելով, նկատենք, որ խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն իրավապահներն, այլև քաղաքականություն որոշողները, մշակութային և հոգևոր հեղինակությունները, ուսուցիչները և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը։ Հետադարձ հայացքով կարելի է ասել, որ եթե Փաշինյանը ճիշտ ուղերձներ հղեր հանրությանը, ապա ոչ ոք, նույնիսկ՝ վերջին խուլիգանը նման այլանդակություն չէր անի, մտքով չէր անցնի։

Թաթուլ Մկրտչյան

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն