Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Հասարակական Ipress 2020-10-17 20:59:00 888
bk_PkTuJ.jpg

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին,  ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան (2019 թվականից) Նունե Սարգսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2016 թվականից), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ռոմա» ՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Օլիմպիական չեպիոն Արթուր Ալեքսանյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարիկամքի մյուս դեսպանները հատուկ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին` կոչ անելով Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:

Նշելով, որ Արցախն այսօր կանգնած է հումանիտար աղետի առջև'  նրանք, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաննե, կոչ են արել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների՝ հնչեցնել իրենց ձայնը, օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները:

«Թույլ չտա՛նք, որ մեր լռությունը խլացնի անզեն մանուկների և նրանց համար հոգ տանողների ճիչերը:

Ինքնե՛րս չձախողվենք՝ որպես կարեկցանքի, արդարության և խաղաղության համար հոգ տանողներ:

Հենց այս վճռորոշ պահին է անհրաժեշտ կատարել համարձակ քայլեր՝ մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ցանկանում ենք մնալ հպարտ անդամները այնպիսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի, որը նկատում է ակնհայտը, դատապարտում է բարոյազուրկը և անտարբեր չէ անպաշտպան տուժածների հանդեպ»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին ուղղված կոչում:


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը