Հեղափոխության նոր փուլը Հայաստանում

Հեղափոխության նոր փուլը Հայաստանում

Քաղաքական Ipress 2022-05-06 18:55:00 1575
cucararner-1_3YRXJ.jpg

1in.am- Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողը ի թիվս իր անկասկած մի քանի շերտավորումների, խոշոր հաշվով նաև պարունակում է Հայաստանում «չավարտված հեղափոխության» հանգամանքը, կամ այլ կերպ ասած՝ 2018-ի թավշյա հեղափոխության «շարունակություն» է: Հեղափոխություն, որը ընդհատվեց կորոնավիիրուսի համաճարակի և Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի հետևանքով: 2018-ի իրադարձություններն իհարկե հանրային տարբեր շերտեր գննահատում են տարբեր կերպ, հատկապես ժամանակի անցնելուն զուգահեռ:

Ոմանք դա չեն համարում հեղափոխություն՝ այլ ընդամենը իշխանափոխություն, ոմանք համարում են իշխանազավթում, հնչում են նաև այլ գնահատականներ՝  տարաբնույթ: Այդ ամենից սակայն չի փոխվում տեղի ունեցածծի էությունը, այն է՝ Հայաստանում մեկնարկել է համակարգային խորքային փոփոխության չափազանց բարդ գործընթաց, որը ավարտված չէ մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Եթե անգամ չլիներ կորոնավիրուսն ու պատերազմը, միևնույն է, գործընթացը չէր լինելու ավարտված, քանի որ թե Հայաստանի ներքին իրադրությունը, թե հայկական սփյուռքի կառուցվածքը, և թե Հայաստանի ու սփյուռքի հանդեպ միջազգային իրադրությունը բացարձակապես միատար կամ պարզ չեն, կամ այլ կերպ ասած՝ սև ու սպիտակ չեն:

Պարզապես, միջավայրն էլ ավելի բարդացրին կորոնավիրուսային համաճարակը՝ այդ թվում իր միջազգային ադեզցության մասշտաբով, և թե 44-օրյա պատերազմը: Իսկ այժմ, իրադրության վրա ահռելի ազդեցություն ունի պատերազմը Ուկրաինայում:

2018-ի հայկական հեղափոխական գործընթացը շարունակվում է այդ պայմաններում, մտնելով իր նոր շրջափուլ, որը թվային առումով կարող է համարվել երկրորդ, երրորդ կամ չորորդ, էականը թերևս դա չէ: Ճակատային դերակատարները շարունակում են մնալ նույնը՝ նախկին համակարգ և նոր իշխանություն: Գործնականում նույնն է մնում նաև խնդիրը՝ Հայաստանի բազմաբնույթ մարտահրավերների ֆոնին ներքին խաղի կանոնների, համակեցության պայմանների և մշակույթի տոտալ բացակայություն և սեփականության լեգիտիմության շարունակվող ճգնաժամ: Սրանց հարցում լուծումների և դրանց իրագործման մեխանիզմների վերաբերյալ համակարգային պատկերացումների բացակայությունը եղել է, ու շարունակում է լինել 2018-ի գործընթացի գլխավոր բացը, ինչի վրա լցվող «յուղ» է դառնում արտաքին միջավայրի ցանկացած լարում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը