Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան (Տե

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)

Քաղաքական Ipress 2024-10-12 23:11:00 2715
img6595_pJvbD.jpeg

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան:

Factor TV-ի հարցազրույցը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

-Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։ 

-Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր, և դուք գիտեք, որ ՀՀ-ի կողմից առաջարկություն է եղել համաձայնեցված հոդվածներով կնքվի խաղաղության պայմանագիրը։ Մենք կարծում ենք՝ խնդիրները, որ գոյություն ունեն, մի մասը համաձայնեցված հոդվածներով մենք լուծում ենք, մյուս մասը հաջորդ փուլերում կքննարկենք։ Խաղաղության պայմանագիրը պետք է դիտարկել նաև գործընթացի մաս։

Այս պահին մենք լուծում ենք խնդիրների մի մասը, այն խնդիրները, որոնք չենք կարողացել մինչև այս պահը լուծել, հաջորդ փուլում ենք բանակցությունների միջոցով լուծելու։ Եվ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև պատրաստ է ինտենսիվ ներգրավվելու բարձր և բարձրագույն մակարդակներում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելուն և հնարավորինս շուտ ստորագրելուն։

-Գիտեմ, հիմա չեք հրապարակի ՀՀ-ի գնած զինատեսակների ցանկերը, տեխնիկական բնութագրերը, գները, չափաքանակները։ Սակայն կարո՞ղ եք ասել՝ Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանել իր տարածքը Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման պարագայում։ 

-Ես կարող եմ ասել, որ Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են