Հարազատից փոխանցած գումարից քաղաքացիները պետք է հարկ վճարեն

Հարազատից փոխանցած գումարից քաղաքացիները պետք է հարկ վճարեն

Հասարակական Ipress 2025-01-17 14:08:00 3441
img9073_Zl3BU.jpeg

Հարազատից փոխանցած գումարից քաղաքացիները պետք է հարկ վճարեն:

720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պետք է ձեռնարկի և իհարկե ինչ խնդիրներ կան:

Այսպիսով, եթե չունեք նույնականացման քարտ ID ապա շտապեք հերթագրվել անձնագրայիններում, ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ( Viva, Ucom, Team…) եվ իրենց օգնությամբ ստանում էլեկտրոնային ստորագրություն(mID)

Այնուհետև մոտենում եք այն բանկ կամ բանկեր, որտեղով, որ ձեր աշխատավարձն եք ստանում կամ այլ փոխանցումներ(կարճ ասած քանի բանկ ու հաշիվներ ունեք) վերցնում եք քաղվածքը/ները որտեղ երևում է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ի շարժը:

Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսում եք լրացնել:

2 տեսակի դաշտեր են առկա.

1-Հարկվող եկամուտներ և 2-Չհարկվող եկամուտներ:

1-ին, Հարկվող եկամուտներ պատուհաններում լրացվում է կամ արդեն ինքնաշխատ ասել է, թե ավտոմատ կերպով լրացված կտեսնեք, եթե գրանցված աշխատել եք և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է, կամ քաղիրավ պայմանագրով եք աշխատռծ կրկին դիմացի կողմի հաշվապահը փոխանցել է ձեր հարկերը:

2-րդի՝ Չհարկվող եկամուտներ դաշտում լրացնելու եք ԻՆՔՆՈւՐՈւՅՆ:

Այստեղ լրացնում եք բանկի քաղվածքով երևացող բոլոր +ները, ավելի պարզ ասած ինչքան ձեր քարտին կամ հաշվեհամարին գումար են փոխանցել....(Այ էստեղ տեղին է բարկանալը, բայց շարունակեք կարդալ) ինչ, որ գրեք այս դաշտում ՊԵԿ-ը հարկ չի պահանջի դրանց համար, բայց, եթե կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներ եղան հաստատ ձեզ կհիշեն((

ԽՆԴԻՐՆԵՐ

—————————————

Եթե օրինակ, որոշեք որևէ մեկի բուժման համար գումար փոխանցել այլևս հիշեք, որ հայտարարագրելու եք, կամ, որ ընկերներով կաֆե եք գնում և ձեր մյուս ընկերոջը փոխանցում հաշվի վճարը նա այլևս հայտարարագրելու է(

Կամ, որ ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով նա պետք է հայտարարագրի:

Եթե պարտքով գումար եք տվել որևէ մեկին, օրինակ 50,000 դրամ և նա ետ է վերադարձնում նույնչափ ապա հայտարարագրում եք, բայց հարկ չեք վճարում դրանից, իսկ, եթե աբելացված %—ով է ետ վերադարձնում ուրեմն հարկ եք վճարելու(

Գամ ավելի տիպիկ հայկական խնդրին, պարզ է, որ բնակչության մեծամասնությունն ունի սփյուռքում բարեկամներ կամ հենց ընտանիքի անդամներ, ովքեր հաճախ կամ հազվադեպ գումար են ուղարկում Հայաստանում բնակվող բարեկամին, ընտանիքին և այլն:

Ուրեմն 2026 թվականին, երբ կներկայացնեք այս տարվա 2025)-ի հայտարարագիրը, ապա սկսելու եք հարկ վճարել պետությանը ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 2025-ի հունվարի 1-ից սկսած արդեն ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ձեզ:

Ահա 2024-ի ընթացքում ստացածի համար ՊԵԿ-ը բարի է գտնվել և միայն պահանջում են զուտ հայտարարագրեք, բայց գումար չի գանձի:

Նախ դրսում ապրողը բարեկամը աշխատում եվ այդ պետությանը վճարում է հարկ, իսկ իր խնայողություններից ուղարկում Հայաստանում ապրող բարեկամին, էլ ինչու՞ են այստեղ նորից այդ գումարը հարկում:

Հետո ՊԵԿ-ը պատճառաբանում է, թե նպատակը ավելի շատ հարկ հավաքագրելը չէ, այլ քաղաքացիներից ֆինանսական ինֆորմացիա ստանալը:

Բա էդ դեպքում ինչու՞ օրենսդրորեն փոփոխություն մտցրին և բոլոր բանկերում ստացան գաղտնիության տվյալների մուտքի արտոնություն, էսպես, թե էնպես տեսնում եք էս ամենն ինչի՞ համար է:

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ