Հայտնի է՝ որտեղ կհուղարկավորվի Գագիկ Գինոսյանը
Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին:
Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք՝ Գագիկ Գինոսյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Նա 58 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
