Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթի ամենաէժան տոմսերի արժեքը

Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթի ամենաէժան տոմսերի արժեքը

Հասարակական Ipress 2022-09-28 01:05:00 98037
odanavakayan_-tQbr.jpg

Մասնավոր ինքնաթիռների վարձակալության պահանջարկն աճել է մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո Մոսկվայում չարթերային ինքնաթիռների նստատեղերի պահանջարկը կտրուկ աճե է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին:

Նման թռիչքների մեկ նստատեղն այժմ արժե 1,2-ից 1,5 միլիոն ռուբլի: Ամենից հաճախ նման թռիչքներ են իրականացվում դեպի Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք ռուսներին թույլ են տալիս մուտք գործել առանց վիզայի, գրում է The Guardian-ը։ Հրատարակության տվյալներով՝ ութ ուղևորի համար ինքնաթիռի վարձակալության արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 9 միլիոն ռուբլի, ինչը սովորական ուղեվարձից շատ ավելի թանկ է։

«Իրավիճակն այս պահին բացարձակ խելահեղ է։ Սովորաբար մենք ստանում էինք օրական 50 հարցում, իսկ այժմ՝ մոտ 5000», - ասում է «Your Charter» ռեակտիվ ինքնաթիռների արտադրության բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը։ Ընկերությունը սկսել է ավելի մեծ օդանավերի ամրագրումը՝ պահանջարկը բավարարելու և գների իջեցման համար: Նա հավելել է, որ Մոսկվայից Երևան չարթերային չվերթի ամենաէժան տոմսն արժե մոտ 200 հազար ռուբլի։

FlightWay-ը, որը թռիչքներ է կազմակերպում մասնավոր ինքնաթիռներով, հայտնել է Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ միակողմանի թռիչքների հարցումների աճի մասին. պահանջարկն աճել է 50 անգամ։ Ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը նշել է, որ վարձակալության համար մատչելի ինքնաթիռների թիվը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ «Այժմ պահանջարկը գերազանցում է առաջարկը, և գները 6 ամիս առաջվա համեմատ բարձրանում են», - ավելացրել է Սիմոնովը:

Ռուսաստանից հոսքը զգալիորեն ավելացավ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից և զինվորական տարիքի տղամարդկանց համար սահմանների հնարավոր փակման մասին հաղորդումներից հետո։ Առևտրային թռիչքների տոմսերի մեծ մասը սպառվել է նախագահի ելույթից անմիջապես հետո, իսկ մեկնողների հոսքի պատճառով Ռուսաստանի սահմանային կետերում մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը