Հայտնի է Թրամփի նախկին կնոջ մահվան պատճառը

Հայտնի է Թրամփի նախկին կնոջ մահվան պատճառը

Միջազգային Ipress 2022-07-17 11:48:00 2880
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ivana-trump_cnJo2.jpg

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կնոջ՝ 73-ամյա Իվանա Թրամփի մահվան պատճառը սանդուղքից ընկնելն է եղել, գրում է gazeta.ru-ն՝ The New York Post-ին հղումով։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կնոջ մահվան պատճառը կարող էր լինել սրտի կանգը, որի հետևանքով էլ նա ընկել էր, սակայն պաշտոնական փորձաքննության արդյունքները հերքել են այդ վարկածը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին անցկացված դիահերձման արդյունքները փաստում են, որ ԱՄՆ նախկին նախագահի առաջին կինը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության վարչության տվյալներով՝ գործարար կինն ու նախկին մոդելը սայթաքել և ընկել է աստիճաններից, ինչը հանգեցրել է իրանի՝ կյանքի հետ անհամատեղելի բութ վնասվածքների։

Հիշեցնենք, որ Իվանա Թրամփը մահացել է հուլիսի 15-ին․ նրան ժամը 12։40-ի սահմաններում անգիտակից վիճակում էին հայտնաբերել Մանհեթենի իր տանը՝ սանդուղքի մոտ։ Կնոջ դին հայտնաբերել են շենքի աշխատակիցները, որից հետո անմիջապես ոստիկանություն են կանչել։

Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնությունից զույգն ունեցել է երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան ու Էրիկը։

Поделиться
Класс
Send