Հայտնի է թիվ 36 ավտոբուսի մասնակցությամբ վթարից բոլոր վիրավորների ինքնությունը

Հայտնի է թիվ 36 ավտոբուսի մասնակցությամբ վթարից բոլոր վիրավորների ինքնությունը

Հասարակական Ipress 2024-08-12 11:22:00 798
avtovtar-erevanum-2_iueo_.jpg

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Երևանի Հերացի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդի և մի քանի տոննա ցորենով բեռնված, կողաշրջված «SHAANXI» մակնիշի բեռնատարի վարորդի և վիրավորներ ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Մ․-ն, ավտոբուսը վարել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Տիգրան Ա․-ն։ Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ 52-ամյա Լիլիա Գ․-ի կողմից կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ստեփան Մ․-ն, ավտոբուսի ուղևորներ, Երևանի բնակիչ 73-ամյա Գոռ Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մելսիդա Մ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա  Ֆենյա Բ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հերմինե Մ․-ն, 42-ամյա  Հեղինե Հ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ռ․-ն,

Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Հակոբ Խ․-ն, Երևանի բնակիչ 47-ամյա Առնակ Խ․-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Վ․-ն, Երևանի բնակիչ 65-ամյա Անահիտ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Մարինե  Մ․-ն, 68-ամյա Ռուզաննա Ա․-ն, Երևանի բնակիչներ  61-ամյա Գայանե Ա․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Երևանի բնակիչներ 43-ամյա Դավիթ  Գ․-ն և 57-ամյա Շուշանիկ Հ․-ն տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն,  Երևանի բնակիչ 43-ամյա Նելլի Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 48-ամյա Թեգուշ Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ «Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել էին մի քանի տոննա ցորենով բարձված «SHAANXI»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը