Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Հասարակական Ipress 2024-05-13 21:51:00 40191
voghbergakan-depq-2_HFIm1.jpg

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Հայրապետյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:

Հատուկ փրկարարներ Գևորգ Դավթյանը, Էդուարդ Մանուկյանը, Վարդգես Մովսիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ, վտանգելով իրենց կյանքը, տանիքից հեռացրել են վնասված վտանգավոր քարերը, ապա պարեկների, ոստիկանների ու քաղաքացիների օգնությանբ հատուկ ճոպանի միջոցով տանիքից կախված վտանգավոր քարերն ու թիթեղները իջեցրել են ցած:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին.

«Մի քանի օր առաջ, երբ հորդառատ անձրևներ սկսվեցին, շենքի տանիքի մի հատվածից ջրերը լցվում էր տները: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, ու իրենք խոստացան, որ մեզ կօգնեն, ու մրցույթ էին հայտարարել ու տենդերով ինչ-որ կազմակերպություն մրցույթը շահել էր: Այսօր եկել էին և աշխատանքներ էին իրականացնում տանիքի վրա, ու որոշ ժամանակ անց ցավալի դեպքը տեղի ունեցավ. աշխատակիցը բարձրությունից ընկավ ավտոմեքենայի վրա, ու շտապօգնությունը շատ շուտ իրեն տարավ հիվանդանոց, բայց հետո իմացանք, որ մահացել է»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը