Հայտնի է՝ երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակները

Հայտնի է՝ երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակները

Հասարակական Ipress 2024-07-03 11:57:00 741
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kensatoshak_fWeLh.jpg

2024 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է հուլիսի 3-ից:

Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են․

Ըստ այդմ՝

. նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն),

. զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն),

. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),

2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),

3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),

. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120,000 դրամ (90,000 դրամի փոխարեն)։

Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝

. ծերության նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),

. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

. կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)։

Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Поделиться
Класс
Send
astxagushak-3_3XAzA.jpg

Աստղագուշակ հուլիսի 6-ի համար

jur-chi-linelu-2_gsEwk.jpg

2 օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

spasvum-e-hordarat-andzrev_3Bf-b.jpg

Սպասվում են հորդառատ անձրևներ

erevan-moskva-chvert-1_00g7T.jpg

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը կտրուկ թանկացել են

erkrasharj-e-yexi-unecel_nQtV7.jpg

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

anna-nikoghosyan_DM4ta.jpg

Իմ փոքրիկ սեր, մեր առաջին լուսանկարը միասին. Արամ Ասատրյանի թոռան սիրելիի նոր հրապարակումը`ծննդատնից

motocikl-koghashrjvel-e_Cor8d.jpg

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը

dolar-rubli_SIRsG.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց

voch-ashxatanqayin-or_cIJpi.jpg

Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

xoshor-avtovtatr_FTRI3.jpg

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈ

voghbergakan-depq_059WM.jpg

Ողբերգական դեպք Երևանում․ Մահացել է Հայկ Արմենակյանը

aram-meliqyani-hxi-kiny-qavorkin_aSatG.jpg

Ինչ տեսքով է Արամ Մելիքյանի հղի կինը դարձել քավորկին. բացառիկ կադրեր