Հայտնի է` երբ կթանկանա տրանսպորտի ուղեվարձը

Հայտնի է` երբ կթանկանա տրանսպորտի ուղեվարձը

Հասարակական Ipress 2024-06-21 21:06:00 2760
Հետևեք մեզ՝ Telegram-ում
transporti-uxevarcy-ktankana_Zu7xr.jpg

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է նա։

«Քաղաքային իշխանությունները, ինչպես կանխատեսում էինք, տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար։

Իրենց պլանավորածն էլ չեն կարողանում ժամանակին անել»,- այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Поделиться
Класс
Send