Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և հայտնությունը):
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին: Ոչ աշխատանքային օր լինելու հետ կապված պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:
Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր է: