Ինչպես հայտնել ենք, 82 տարեկանում մահացել է ՈՒՀԱ-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։
Նա տառապում էր թոքերի քաղցկեղով:
8 ամիս առաջ բժիշկներն ասել էին, որ բուժումն անօգուտ է։ Վերջին 6 ամսում Մասլյակովի վիճակն ավելի էր վատացել: Նա դժվարությամբ էր խոսում և շնչում։
Պատճառը կորոնավիրուսն էր, որով նա վարակվել էր 2 անգամ: Վերջին շրջանում նա շրջում էր անվասայլակով։