Հայտնի են կեղծ օղու թունավորումից մահացածների եւ հոսպիտալացվածների անունները

Հայտնի են կեղծ օղու թունավորումից մահացածների եւ հոսպիտալացվածների անունները

Հասարակական Ipress 2020-09-01 22:14:00 849
jk_3keU-.jpg

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Արմավիրի մարզում «ալկոհոլային տոքսիկացիայից» մահացածների եւ հիվանդանոցներ տեղափոխվածների անունները։

«Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։

Ըստ նախնական տեղեկատվության՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, իսկ Ռուբիկ Զ.-ն, Անուշավան Գ.-ն, Կարեն Գ.-ն,  Մաթևոս Ս.-ն, Ստեփան Գ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր»։ 

Ըստ ԱԻՆ-ի՝ ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ են հոսպիտալացվել նաև Հրանտ Հ.-ն (ծնված 1961 թ․), Ժորա Պ․-ն (ծնված 1961 թ․), Վարուժան Մ․-ն (ծնված 1990 թ․), Նադեժդա Պ․-ն (ծնված 1958 թ․) և Համազասպ Պ․-ն (ծնված 1951 թ.), որոնք տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԱՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ 11 զոհերից մեկի մահվան պատճառը այլ է եղել։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը