Հայկական ջինսեր Գյումրիից. ինչպես է աշխատում ջինսերի ամենամեծ արտադրությունը Հայաստանում. լուսանկարներ

Հայկական ջինսեր Գյումրիից. ինչպես է աշխատում ջինսերի ամենամեծ արտադրությունը Հայաստանում. լուսանկարներ

Հասարակական Ipress 2020-09-07 22:57:00 2148
fh_u0VjG.jpg

Ջինսեր հագնել սիրում են գրեթե բոլորը, բայց Հայաստանում հիմնականում գնում են չինական կամ թուրքական արտադրության տաբատներ։ Մինչդեռ երկու տարի առաջ Գյումրիում բացվեց յուրօրինակ գործարան, որը երկրում միակն է, որ մասնագիտացված է միայն ջինսերի արտադրության մեջ և նաև ամենամեծն է։

Զաքարյանների ընտանիքը 2 միլիոն դոլար է ներդրել բրենդի արտադրության մեջ և հաջողակ բիզնես սկսել։ Հենց առաջին տարում Գյումրի են հրավիրել իտալացի մասնագետների, որոնք իրենց մասնագիտական գիտելիքները փոխանցել են տեղացի դերձակներին։ Սկզբում գործարանում 50 աշխատող կար, այժմ նրանց թիվը հասել է 120-ի։

«Արտադրանքի 70%-ը արտահանվում է արտասահմանյան ընկերություններին` աուտսորսինգի տեսքով։ Այսինքն` մենք փոխանցում ենք մեր արտադրանքը այլ ընկերությունների, որոնք էլ իրենց բրենդի պիտակները փակցնում են դրա վրա։ Իսկ մնացած 30%-ն արդեն մեր բրենդն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Zakaryan ընկերությունից։

Ընկերությունը Հայաստանում չորս բրենդային խանութ ունի` մեկը Գյումրիում է՝ հենց գործարանի դիմաց, մյուս երեքը՝ Երևանում, Ապարանում և Արտաշատում։

Zakaryan ջինսերը նաև հատուկ Handmade շարք ունեն։ Գործարանում կա հատուկ բաժին, որտեղ պրոֆեսիոնալ նկարիչները ստեղծագործում են պատրաստի ջինսերի վրա։ Այդ ջինսերը հասարակներից երկու–երեք անգամ ավելի թանկ են։ Դրանք չեն կրկնում մեկը մյուսին, և հնարավորություն ընձեռում ընդամենը 25 հազար դրամով աշխարհում իր տեսակի մեջ եզակի ջինս հագնել։

Zakaryan ջինսերի գործարանը Գյումրիում

Zakaryan ջինսերի գործարանը Գյումրիում

 

Zakaryan ջինսերի գործարանը ԳյումրիումZakaryan ջինսերի գործարանը Գյումրիում

 



R

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը