Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր

Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր

Հասարակական Ipress 2020-10-27 19:35:00 4671
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ccc_dOTPw.jpg

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը: Օրենսդրական փաթեթը հոկտեմբեր 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար:

Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- ասաց Բալայանը:

Գաբրիել Բալայանը հավելեց, որ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

«Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

Поделиться
Класс
Send
img8948_ZV5sv.jpeg

«Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան

img4888_qF1ep.jpeg

Ջուր չի լինի երկար ժամանակ

img8947_qQslu.jpeg

Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն

img3318_D45sX.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img8942_CDoDk.jpeg

Վստահում եմ Փաշինյանին, իր հետևորդն եմ. Ես հետևում եմ նրա էջին և սխալ բան չեմ տեսել․․․Տեսանյութ

img8936_lxHts.jpeg

«Սպառնում են ինձ և մանկահասակ երեխայիս»․ Ալեն Սիմոնյան

img5647_ZcDxm.jpeg

40 օրական երեխա է մահացել, մանրամասներ

img3967_XT1Od.jpeg

Զինծառայողը հոսպիտալում մահացել է. մանրամասներ

img8467_h4hij.jpeg

«Դոգին դաժանաբար ծեծել են»․ Արթուր Մուսայելյան

img8466_uwbon.jpeg

Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ

img8464_kTD9H.jpeg

Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն

img8093_c5T8z.jpeg

«Դպրոցներն ու մանկապարտեզները մեկ շաբաթով փակեք». Արթուր Գևորգյան