Համացանցում հայտնի դարձած երգիչ, օրեր առաջ նահատակված զինվորի մասին պատմում է քույրը

Համացանցում հայտնի դարձած երգիչ, օրեր առաջ նահատակված զինվորի մասին պատմում է քույրը

Հասարակական Ipress 2020-10-24 20:48:00 3321
nl_4Obag.jpg

Այնքան ուրիշ էր, շատ տարբերվող էր մեր Տիգրանի տեսակը. խելացի, հոգատար, չափազանց հայրենասեր, անվերջ կարելի է դրական բաներ ասել նրան նկարագրելիս, բառերն անզոր են իրեն բնութագրելու համար: Tert.am-ին պատմեց համացանցում հայտնի դարձած երգիչ, Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 21-ամյա Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

«Տիգրանը ժամերով կբանավիճեր ցանկացած թեմայից, դեռ փոքր տարիքից երգում էր, շատ քաղցր ձայն ուներ: Սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, փոխադրվել էր 4-րդ կուրս ու զորակոչվել բանակ: Բանակում էլ աչքի էր ընկել իր ձայնով, միջոցառումների էր մասնակցում: Եղբայրս երբեք չէր բողոքում իր ծառայությունից»,– պատմում է նա: 

Աննա Հարությունյանը նշեց, որ Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, 2019 թվականի հուլիսի 10-ին էր զորակոչվել բանակ, տուն գալուն մնում էր 9 ամիս: Քույրը պատմում է, որ Տիգրանի տաղանդները շատ են եղել, բանաստեղծություններ էր գրում, փոքրիկ վիպակ ուներ գրած, նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել, բայց այդպես էլ չհասցրեց: Իսկ ընտանիքը խոստացել է, որ հերոսի ոչ մի երազանք ու նպատակ անկատար չի մնալու:

«Այնքան սիրուն ու խորն էր գրում: 2018 թվականին մասնակցել էր Գյումրիում տեղի ունեցած «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնին: Ազգային երգեցողություն անվանակարգում արժանացել էր 2-րդ կարգի մրցանակի: Ձմռանը մամայի ծննդյան օրը անակնկալ էր արել ու երգ նվիրել մայրիկին»: 

Երեկ Տիգրանի անմահանալու 7-րդ օրն էր: Նրա հետ ծառայող տղաներից մեկը նամակ էր ուղարկել ընտանիքին: «Տիգրանը խնդրել էր, որ եթե հանկարծ իրեն բան պատահի, վերջին խոսքը հասցնեն մամային. ասել էր՝ առյուծ տղերք ենք, չվախենաք: Երբ տեսանք իր երգի տեսաձայնագրությունը մտածեցինք, որ վերապրել են այդ ամենը, և նրանք գիտակցորեն են գնացել մահվան՝ հանուն հայրենիքի: Բայց գիտակցված մահն անմահություն է, որն էլ արեց մեր Տիգրանը, գիտակցորեն անմահացավ, հանուն հայրենիքի»,– ասաց նա:

Ընտանիքում երկու երեխա էին՝ Աննան ու Տիգրանը, Տիգրանը մեծն էր, վիշտն անասելի ծանր է, փորձում են Տիգրանի թողած հուշերով ապրել: «Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, 2 օր տեղեկություն չունեինք, չափազանց անհանգիստ էինք: Հետո մեզ ասացին, որ վիրավորվել է,բայց արդեն ինքը անմահացել էր, պարզապես մեզ էին փորձում խնայել: 16-ին մենք իմացանք իրականությունը, մեր Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու ցավոք չէր հաջողվել կյանքը փրկել: Նա չափազանց հայրենասեր էր, վստահ եմ, որ պատրաստ էր հայրենիքի համար զոհվել, հակառակ դեպքում ընկերներին չէր խնդրի իր վերջին խոսքերը մայրիկին փոխանցել»: Տիգրանի երգերը՝ տեսանյութում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը