Այս ռեպորտաժի հերոսը Շուշիի արքայադուստրն է:
Մեծ աչուկներով Մարիան, որ բլոկադայի 9 ամիսներին մանկական անկեղծությամբ ամբողջ աշխարհին պատմում էր Արցախի հոգսերը, խնդրում քաղցրավենիք արցախցի փոքրիկների համար, Երևանի նոր տանը չի էլ մոտենում գույնզգույն, ճռճռան թղթերով կոնֆետներին:
