Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ)

Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ)

Հասարակական Ipress 2022-05-26 20:57:00 2217
arbanyak-armenia_7tdlV.png

«Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։ 25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»։

Նշենք, որ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերական ուժերի կայանից տիեզերք է արձակել Urdaneta-Armsat1 տիեզերական արբանյակը, որը հագեցած է երկու օպտիկական ուղիներով, որոնք ապահովում են 4 սպեկտրալ դիապազոն:

Urdaneta-Armsat 1-ը պատկանում է 16U CubeSats փոքր արբանյակների դասին, որի քաշը կազմում է ընդամենը 15,5 կգ: Այն հագեցած է iSIM-90 դիտարկման սարքով, որը ընկերությունը մշակել է 15 ամիս Բասկերի երկրի Լայոա համալսարանի գիտական պարկում:

iSIM-90-ը 500 կմ բարձրությունից թույլ է տալիս դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Այն ունի 26 կմ լայնության պատկերման հնարավորություն և գործում է 4 սպեկտրային տիրույթներում: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel (UHP) տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը