Հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Հասարակական Ipress 2020-10-17 22:28:00 1272
hpt_p50yj.jpg

Մեր հրետանավորների դիպուկ կրակի շնորհիվ հարավային ուղղությամբ խափանվել է թշնամու ավտոշարասյան առաջխաղացումը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը․ «Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններով:

Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ հարձակում: Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում. «Այսօր կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը