Կրեմլի ապտակը Մակրոնին․ Երկրորդ դեպքը Հայաստանից հետո

Կրեմլի ապտակը Մակրոնին․ Երկրորդ դեպքը Հայաստանից հետո

Միջազգային Ipress 2022-05-16 14:13:00 1281
putin-makron_Uj162.jpg

lragir.am-ը գրում է. «Ռուսաստանն ազգայնացնում է ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական ակտիվները։ Սա արտասահմանյան ընկերության առաջին ազգայնացումն է Ռուսաստանում։ «Ռենո Ռոսիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը կանցնի Մոսկվայի կառավարությանը։

«Օտարերկրյա սեփականատերը որոշել է փակել Մոսկվայի Renault գործարանը: Դա նրա իրավունքն է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հազարավոր աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործարանը վերցնել քաղաքի հաշվեկշռին և վերսկսել մարդատար մեքենաների արտադրությունը «Մոսկվիչ» պատմական բրենդի ներքո», հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ուկրաինայում պատերազմից ի վեր տասնյակ արտասահմանյան ավտոարտադրող ընկերություններ կանգնեցրել են աշխատանքը եւ հեռացել Ռուսաստանից։ ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ այդ ընկերությունների ակտիվները կարող են ազգայնացվել։ Եվ հատկանշական է, որ գործընթացը սկսում են ֆրանսիական ընկերությունից։

Ինչու հատկանշական․ որովհետեւ Ուկրաինայի դեմ պատերազմի նախօրեին եւ հետո Մակրոնը փորձում էր «առանձնահատուկ դեր» ստանձնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, հաշտության հասնելու համար։ Մակրոնը 20 անգամ զանգահարել է Պուտինին, ու ամեն անգամ Ելիսեյան պալատը հայտնում էր նախագահի «հետզանգային շոկի» մասին։ Մակրոնի այդ զանգերը դարձել էին միջազգային մեմ։ Ինչպես հետագայում պարզ դարձավ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի բացահայտումից՝ Մակրոնը համոզում էր ճանաչել պատերազմի արդյունքները, որպեսզի Պուտինն ավելի ագրեսիվ չդառնա, հանուն Պուտինի դեմքը պահելու՝ համաձայնել տարածքների կորստի հետ»։

Մանրամասները՝ այստեղ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը