Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ Մանրամասներ

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-07-08 10:54:00 6138
krakocner_DdXO2.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

ՀՀ Ներիքն գործերի նախարարության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի պահպանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 12։45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող «Արդշինբանկ» երկրորդ մասնաճյուղում ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանը ձայներից մոտեցել է  բանկի մուտքի դռանը և տեսել է, որ երկու անծանոթ երիտասարդներ հայհոյանքներ տալով վազում են մեկ անծանոթ երիտասարդի հետևից և բանկի վերջնամաս հասնելով փախչող երիտասարդը պայուսակից հանում է ատրճանակ և երեք անգամ կրակոց  արձակում իր հետևից վազող այդ երկու երիտասարդների ուղղությամբ, որից հետո էլ կրակոց արձակած երիտասարդը շարունակում է վազել դեպի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցով՝ «Իդեալ» շինանյութի խանութի ուղղությամբ, իսկ մյուս երկու երիտասարդներից մեկը, ում դեմքի շրջանում եղել է վնասվածք,  անցնելով փողոցի դիմացի հատված, նստել է սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ղեկին և Օգոստոսի 23 փողոցից վարելով ավտոմեքենան դեպի Աթարբեկյան փողոց՝ Երևան-Երասխ մայրուղու ուղղությամբ, հեռացել է դեպքի վայրից:    

Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներից հայտնել են, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում նկատել են մի խումբ անձանց, իրենց հարցին թե ինչ է պատահել, վերջիններս պատասխանել են, որ նախնական տեղեկություններով «Toyota Camry» ավտոմեքենայից կրակել են «ՎԱԶ 2121» ավոտմեքենայի ուղղությամբ և հեռացել:

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Արման Թ․-ն  և 18-ամյա Ալեքս Ա․-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Արման Թ․-ն, հասնելով Օգոստոսի 23 փողոցում գտնվող «Արդշինբանկի» երկրորդ մասնաճյուղի մոտ, իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոց է արձակել Ալեքս Ա․-ի ուղղությամբ:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արման Թ․-ին, Ալեքս Ա․-ին և օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը