Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշել է փակել դպրոցներն ու համալսարանները մինչեւ մարտի կեսերը:
Փակ են վիրուսից ամենաշատը տուժած շրջանների դպրոցներն ու համալսարանները: Իտալիայում կորոնավիրուսից առնվազն 79 մարդ է մահացել, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2500-ի: