Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Հասարակական Ipress 2020-07-01 19:23:00 363
dcc_wUouA.jpg

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան  իր էջում ահազանգել է, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին։

«Ինձ գրել և այնուհետև զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը։ Նա պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Մի պահ թվաց` աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել»,–գրում է Զոհրաբյանը։


Նրա խոսքով` հունիսի 29-ին մահացած տատիկի հարազատներին տեղեկացրել են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից:

Երկու օր Մարիամի եղբայրը անատոմիկում փորձել է գտնել տատիկի դին, բայց ապարդյուն: Երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտել է անատոմիկ և դիակների մեջ փորձել գտնել տատիկին:
Զոհրաբյանը հայտնում է, որ հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, իսկ երբ դիմել են առողջապահության նախարարություն, նրանց հետ են ուղարկել պարետատուն: Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

ԲՀԿ–ական պատգամավորի խոսքով` հարազատներին հաջողվել է այլ աղբյուրներից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը