Իրանի մայրաքաղաք Թեհրանի Մասիհ Դանեշվարի հիվանդանոցում կորոնավիրուսի պատճառով մահացել է Իրանի խորհրդարանի կին պատգամավոր Ֆաթիմ Ռահբարը։
Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ռահբարը պատգամավորի պաշտոնում ընտրվել էր փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Նա պահպանողական կուսակցության անդամ էր։