Կորել է 60 հազար ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել

Կորել է 60 հազար ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել

Հասարակական Ipress 2024-06-29 22:42:00 381
kkorel-e-caxavel_ezynI.jpg

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը իրենց հետ զրույցում պնդեց, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։

«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասաց նա։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։

Ցանկացած պահի հիմնարկը կարող է դիմել տվյալ ընկերությանը՝ դրանք վերադարձնելու պահանջով։

Արթուր Անանայանն ասաց, որ 2019 թվականից սկսած՝ այսինքն հիմնարկի հիմնադրման օրվանից ի վեր իրենք են պահեստավորել։

«Մենք ԵԱՍՄ հիմնարկի հետ աշխատել ենք հիմնադրման օրվանից մինչև այն պահը, երբ Սաշա Կատվալյանը, նշանակվելով տնօրեն, որոշեց միակողմանի լուծել պայմանագիրը։ Մենք էլ չորս հայց ենք ներկայացրել ԵԱՍՄ հիմնարկի դեմ։ Սաշա Կատվալյանը մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի «իր գործն անի»»,- մեզ հետո զրույցում հայտարարեց ձեռնարկատեր Արթուր Անանյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը