Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարն ու Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Վ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Ժորա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
