Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները Երևան-Երասխ ճանապարհին վթարի են ենթարկվել. Ինչ վիճակում են նրանք

Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները Երևան-Երասխ ճանապարհին վթարի են ենթարկվել. Ինչ վիճակում են նրանք

Հասարակական Ipress 2024-09-25 12:30:00 651
avtovtar-e-texi-uecel_OPNFR.jpg

Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է չորս քաղաքացի, այդ թվում՝ Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված, կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները։

Վեդիի բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ աղջկա հոր մոտ վնասվածքներ չի հայտնաբերվել, դուրս է գտնվել, մոր վիճակը մոտ է բավարարի, առաջին բուժօգնություն ստացել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Այս պահին՝ անհանգստացնող բան չկա։ Հետազոտություններ իրականացվել են, լուրջ մարմնական վնասվածք չկա, հսկողության տակ ենք պահել մի քանի ժամ, եթե որևէ այլ անհանգստացնող բան չլինի, դուրս կգրվի»,- ասացին ԲԿ-ից։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն մեքենայում գտնվող հիվանդներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Մյուս մեքենայից մեկ անձ է դիմել հիվանդանոց, թեթև մարմնական վնասվածքներ են եղել, բուժօգնություն է ցուցաբերվել, դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 10-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը