Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները:
Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին:
Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահումներ իրականացնել: