Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն ի դեպ, այսօր ինքնամեկուսացվել է՝ իր ղեկակավարած գերատեսչությունում կորոնավիրուսի դեպք հաստատվելուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչու է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմի պահպանումը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսյային հիվանդության հաստատված դեպքերի աճին զուգընթաց, անցնելու են տնային պայմաններում բուժման: Խոսքը առանց սիմպտոմների հիվանդների մասին է:
Նրա փոխանցմամբ՝ Ինքնամեկուսացման վայրը չլքելու համար կներդրվի նոր մեխանիզմ:
Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ, ստեղծվելու է 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու արտակարգ իրավիճակների նախաարրության ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը: