Կարևոր՝ վարկեր ունեցող քաղաքացիների համար․ դիմումները կընդունվեն փետրվարի 1-ից

Կարևոր՝ վարկեր ունեցող քաղաքացիների համար․ դիմումները կընդունվեն փետրվարի 1-ից

Հասարակական Ipress 2025-01-29 12:47:00 36669
karevor-vark-uecoxneri-hamar_zDQz3.jpg

ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ Կառավարությունն այսօր որոշեց աջակցել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

«Վերոնշյալ թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 218,000 անձ, որոնց 65%-ի տարիքը գտնվում է 26-ից 50 միջակայքում (աշխատունակության ամենաակտիվ տարիքային շրջան), իսկ մեկ անձի հաշվով միջին վարկային բեռը՝ 774 հազ. դրամ (այդ թվում՝ մայր գումարը, տոկոսագումարը, տույժերն ու տուգանքները)։

Ընդ որում, ակնկալվում է, որ ծրագրի գործարկման դեպքում վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպությունները կներեն շահառուների՝ վարկի գծով առաջացած տույժերն ու տուգանքները՝ 80%-ի չափով, ինչի հաշվառմամբ մեկ անձի գծով մարման ենթակա վարկային բեռը կկազմի 434,600 դրամ։ Նշված խմբի ճնշող մեծամասնությունը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից, այդ թվում՝ չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից (կատարել անկանխիկ գործարքներ, վարկ վերցնել, խնայողություններ կուտակել և այլն), իր աշխատանքից չի վճարում սոցիալական վճարներ և հարկեր, այդպիսով նաև զրկվում է կենսաթոշակային առավել բարենպաստ երաշխիքներից (չի կատարում կուտակումներ կուտակային կենսաթոշակային համակարգում), իսկ ավելի բարձր խմբերի դեպքում՝ նաև տեղի չի ունենում ստաժի կուտակում։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով բարեխիղճ վարկառուների վրա վարքագծային բացասական ազդեցություն չունենալու և սոցիալական անարդարության զգացում չհաղորդելու կարևորությունը՝ պոտենցիալ շահառուների թիրախ է առաջարկվում դիտարկել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, ովքեր, ըստ էության, տևական ժամանակ է չեն կարողանում դուրս գալ իրավիճակից և անհրաժեշտություն է առաջացել աջակցել վերջիններիս՝ վերականգնելու իրենց տնտեսական դերը սոցիալ-տնտեսական կյանքում։

Այսպիսով, առաջարկվում է.

  • շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը,
  • ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից,
  • շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով»,-նշվում է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են