«Կարևոր լուր ունեմ հայտնելու». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կարևոր լուր ունեմ հայտնելու». Նիկոլ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական Ipress 2022-05-26 12:30:00 1479
nikol-zinvor_eTiJE.png

Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, այս մասին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դրա շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:

«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության երկրագիտության և այլ ոլորտներում:

Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, անվտանգության ստանդարտները, լիցենզավորման թողարկման կառավարման կարգերը: Օրենսդրական այս փաթեթով հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին:

ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը