Կարևոր լուր՝ դպրոցականների համար

Կարևոր լուր՝ դպրոցականների համար

Հասարակական Ipress 2024-07-17 11:27:00 735
karevor-dprocakanneri-hamar_TBmKq.jpg

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ուսումնական պլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:

2024-2025 ուսումնական տարվա 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական պլանն ունի  երեք՝ պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչ:

Պետական բաղադրիչը ներառում է՝ ըստ դասարանների պետական պարտադիր առարկայացանկը և առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաներին հատկացված պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական պլանի պետական բաղադրիչով հաստատության կողմից սահմանված առարկաներին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով հաստատության, դասարանի պատրաստվածությունը, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով, երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունը և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններ։ 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում դպրոցական բաղադրիչի ամբողջ ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են հաստատության կողմից սահմանված ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին համապատասխան կարգի պահանջների համաձայն: Անհատական բաղադրիչի ժամերը բաշխվում են՝ հաշվի առնելով խմբակի կամ նախագծի իրականացման համար հատկացվող տարեկան ժամաքանակները։ Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակից ժամեր են հատկացվում «Առողջ ապրելակերպ» (5-8-րդ և 10-րդ դասարաններ) և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» (8-րդ և 10-րդ դասարաններ) ուսումնական խմբակներին:

7-8-րդ և 10-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից (առարկաներից): Ուսումնական խմբակները և նախագծերը կազմակերպվում են պետական և դպրոցական բաղադրիչների ժամաքանակի շրջանակում՝ ըստ դասացուցակի իրականացվող ուսումնական պարապմունքներից հետո:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակը հաստատությունը բաշխում է ըստ կրթական աստիճանների, 7-8-րդ և 10-րդ դասարաններում՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացվող առնվազն մեկ ուսումնական նախագծի ուղղվածությունն ու բովանդակությունը:

Ուսումնական պլանի պետական պարտադիր,  դպրոցական և անհատական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման, արժեքների ձևավորմանը և զարգացմանը։ 2024-2025 ուստարվա ուսումնական պարապմունքները 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ, ինչպես նաև մյուս դասարաններում սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները սահմանվում են «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» պահանջների համաձայն:

Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը Տավուշի մարզի հանրակրթական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրել է 1-12-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 294

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 222

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Իրադարձային 219

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 189

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը