Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Միջազգային Ipress 2022-09-03 21:37:00 1089
kadirov_P5fis.jpg

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե մտածում է հրաժարականի մասին: «Ես կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Քանի ինձ չեն հեռացրել», — իր Տելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում հայտարարում է Չեչնիան ավելի քան 15 տարի ղեկավարող Կադիրովը։

Տեսանյութին կցված է նաև հետևյալ գրառումը․ — «Կարծում եմ, որ ես արժանի եմ անժամկետ և երկար արձակուրդի։ Հուսով եմ, որ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»: Այս խոսքերը, սակայն, Կադիրովը տեսաուղերձում չի հնչեցրել:

Ռամզան Կադիրովը 45 տարեկան է, մոտ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Չեչնիայի իշխանության ղեկը ժառանգել է 2007 թվականին հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։

Կրտսեր Կադիրովի կառավարման մեկուկես տասնամյակն աչքի է ընկնում մարդու իրավունքների աննախադեպ խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով, ինչն էլ ստիպել է արևմտյան երկրներին կոշտ պատժամիջոցներ ընդունել չեչեն առաջնորդի նկատմամբ՝ այդ թվում արգելելով նրա մուտքը արևմտյան երկրներ, սառեցնելով արևմտյան բանկերում նրա հաշիվները:

Կրեմլն առայժմ չի արձագանքել Կադիրովի հայտարարություններին, հնարավոր հրաժարականի իրական պատճառներն այս պահին հայտնի չեն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը