ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ՝ վարորդների համար

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ՝ վարորդների համար

Հասարակական Ipress 2024-02-27 13:25:00 807
varordneri-hamar_IESNb.jpg

Ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորու­թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2023թ-ի ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023թ-ի հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ավտոապահովագրողների բյուրոյից։

Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Համապատասխանաբար, սույն թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը։

Ընդ որում, ԱՊՊԱ պայմանագիրն ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղում կնքվելու և ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովադրին վճարման ենթակա գումարներն ստանալու լիազորություններ պարունակող՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացվելու դեպքում պայմանագրում կարող է ապահովադրի փոխարեն լրացվել նրա կողմից լիազորված անձի բանկային հաշվեհամարը։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին բանկային հաշիվ չունենալու դեպքում մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում բացել բանկային հաշիվ։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում»,-հայտնում են ԱՊՊԱ բյուրոյից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը