Կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել. վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել

Կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել. վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել

Քաղաքական Ipress 2020-08-03 22:41:00 2145
vii_Jorb6.jpg

Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում եւ այլն:

Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:  Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի աշխատանքների համար:

Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի եւ հայկական այլ ընկերության համար:

Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը,  որեւէ պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան:

Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, եւ երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Աղբյուրիի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, բայց որեւէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ նման բեռները չեն կարող ամբողջ տարվա համար միանգամից պատվիրել, գնել ու օգտագործել. «Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է  բերվում: Հիմա պահեստում մի քիչ ապրանք կա, բայց եթե խնդիրը շտապ չլուծվի, ապա մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»:

Ընկերությունից նաեւ վստահեցրին, որ հանքարդյունաբերությունում օգտագործվող այս պայթուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները ստացել են, բայց հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, եւս մի քանի մեքենա էլ պետք է բարձվի եւ ուղարկվի, բայց, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, որովհետեւ մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը